ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Հայաստանում դեռ լիքը ՀԱՅ կա, դեռ լիքը ՄԱՐԴ կա

Հայաստանում դեռ լիքը ՀԱՅ կա, դեռ լիքը ՄԱՐԴ կա
13.04.2025 | 20:49

«Նիկոլիզմը» Հայաստանի և Հայ ազգի «ջանին քաշողների» նպատակը մեկն էր՝ սպանել հայկական Հայաստանը և վերածել այն Ermənistan-ի:

Բայց Հայաստանը չի՛ մահացել՝ մահացու վիրավոր է, բայց չի՛ մահացել:

Հայոց երկիրը «նիկոլիզմի» ճանկերից ազատագրելու պատրաստ լիքը մարդ կա:

Արցախի «վաճառքի» հետ չհաշտվող և Հայաստանի թրքացումը բացառող լիքը մարդ կա:

Հայաստանում դեռ լիքը ՀԱՅ կա, դեռ լիքը ՄԱՐԴ կա:

ՆՓ & ՔՊ контора-ն և «նիկոլիզմը» Հայ ազգի «ջանին քաշողները» դեռ կտեսնեն այդ ՄԱՐԴԿԱՆՑ համախմբման արդյունքում շուտափույթ ապաքինված և հակահարված տվող Հայաստանը…կտեսնեն ու կսարսափեն :

Անպայման կտեսնե՛ն:

Բացառվում է, որ չտեսնեն:

Հայաստանում ՄԱՐԴ կա՛:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1934

Մեկնաբանություններ